«Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների ֆոնին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր «շոուները» զսպել են նախագահականից։ Ասում են՝ անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգել չլինել դեպքերի կիզակետում, խրոխտ ձայնով հայտարարություններ չանել և ավելի չսրել իրավիճակը։ Այդ է պատճառը, որ ժողովրդին ներկայանալու և քարոզներ կարդալու սովորույթ ունեցող մեր ոստիկանապետն այս օրերին պասիվ է։ Փոխարենը՝ իրադարձությունների կիզակետում է նրա առաջին տեղակալը՝ Հունան Պողոսյանը, որն ավելի մեղմ և քաղաքակիրթ տեսակ է, կոնֆլիկտի չգնացող և սուր անկյունները հարթող։ Ի դեպ, այս օրերին որոշ շրջանակներում քննարկում են ոստիկանապետի հրաժարականի հարցը։ Սակայն մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նման պաշտոնանկություն այժմ չի լինի, քանի որ դա, մեղմ ասած, կարող է նշանակել, որ իշխանությունն ընդունում է իր «պռավալը»»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: