Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընկել է Լեհաստանում պատարագի ժամանակ:

Associated Press-ը հրապարակել է տեսանյութը, որտեղ երևում է տեղի ունեցած միջադեպը, որը տեղի է ունեցել Լեհաստանի հարավում գտնվող Չեստոխովա քաղաքի «Յասնայա գորա» վանքում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է 79-ամյա Ֆրանցիսկոս պապն աստիճաններին մոտենալիս պատահաբար վայր ընկնում և վերջինիս օգնության են հասնում հոգևորականները: Դրանից հետո Հռոմի պապը ելույթով հանդես է գալիս հավատացյալների առաջ: Ֆրանցիսկոս պապը Լեհաստան է ժամանել «Երիտասարդության համաշխարհային օրեր» համագումարի շրջանակներում, որը անց է կացվում Կրակովում հուլիսի 26-ից 31-ը: