«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, Կառավարությունը նիստի ընթացքում հաստատել է «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում ընտրված Ռուբեն Կառլենի Միրզախանյանի ընտրության և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Կորյուն Լուկաշի Աթոյանի ընտրության արդյունքները:

Նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ հրաժարվում է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից.

«Ուզում եմ հիշեցնել, քանի որ ես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն եմ, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ես հայտարարել եմ, որ հրաժարվելու եմ խորհրդի նախագահի պաշտոնից և կառաջարկեմ առաջիկա խորհրդի նիստում Կրթության և գիտության նախարարության հետ ձևավորեք, միասին քննարկենք խորհրդի նախագահ ընտրելու հարցը»: