Այսօր լրագրողների հետ զրույցում «Էրեբունի» Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նոր մանրամասներ  է հաղորդել Երևանի Ոստիկանության պարեկապահակայնի գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի առողջական վիճակի մասին, ով հրազենային վիրավորում էր ստացել հուլիսի 27-ին։

Միքայել Մանուկյանը նշեց, որ Պավել Մանուկյանի առողջական վիճակում դրական փոփոխություն է նկատվում:

«Նրա գիտակցությունը տեղն է»,-ասաց Մանուկյանը՝ ավելացնելով, որ Պավել Մանուկյանը թեև հացադուլը շարունակում է, սակայն դեղորայք ստանում է:

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի փոխացնմամբ Պավլիկ Մանուկյանը երեկվանից հայտարարել է հացադուլ և հրաժարվում է դեղորայք ընդունել: