«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Սասնա ծռերի» դեպքերի հետևանքով պատասխանատվության ենթակա անձանց ցուցակը հրապարակելուց հետո ոստիկանությունում լուրջ դժգոհություն է հասունացել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ: Բանն այն է, որ պատժվել են նաև ոստիկաններ, այդ թվում՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որոնք հավատարմորեն ծառայել են համակարգին, արժանանալով հասարակության հայհոյանքին ու անեծքին:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրը նկատեց. «Չէր կարող այդքան մարդ վատ աշխատել, ինքը և իր անմիջական տեղակալները` լավ, առաջին հերթին հենց իրենց պետք է նկատողություն տալ»:

Լավատեղյակներն ասում են, որ ոստիկանապետին Բաղրամյան 26-ում «կարմիր քարտ» են ցույց տվել: Իսկ պաշտոնանկ չեն անում, քանի որ այս իրավիճակում համակարգը ցնցումների չեն ուզում ենթարկել, առջևում ընտրություններ են, Գասպարյանը դեռ պետք է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: