Հուլիսի 29-ին «Սարի թղում» ՀՀ ոստիկանությունը կիրառել է 56 լուսաձայնային նռնակ, որոնց մեծ մասը՝ բեկորային: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոնեսյանը:

Ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան «Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրել է, որ hունիսի 29-ին Սարի թաղում ՀՀ ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է 20 հատ «Ֆակել-Ս» ձեռքի լուսաձայնային միատարր նռնակ, 22 հատ «Զարյա 3» անբեկոր լուսաձայնային նռնակ, 13 հատ «Սվիրել» 44 մմ լուսաձայնային արկ, 1 հատ «Պլայմա-Մ» լուսաձայնային նռնակ:

«Համարյա բոլոր նռնակները կրակվել են առողջապահության նախարարի հրամանով սահմանված կարգի խախտմամբ: Այդ օրը 60 քաղաքացի ընկել է հիվանդանոց, որոնցից 5-ը այրվածքներով, 22-ը՝ կոտրվածքներով, շատերը՝ մարմնում բեկորներով»,-իր ֆեսբույքյան էջում գրել է ՀԿ նախագահ Դանիել Իոնեսյանը: