Օգոստոսի 19-ին կայանալու է Պերմյակովի գործով դատական նիստը, պաշտպաններից մի քանիսը նշել են, որ այլևս իմաստ չունի մասնակցել դատական նիստերին, քանի որ նրանց ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժվել են: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ չնայած դատարանը բոլոր միջնորդությունները մերժել է, սակայն անհրաժեշտ է մասնակցել նիստերին: «Մենք մասնակցելու ենք և ներայացնելու ենք մեր դիրքորոշումը Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքի վերաբերյալ»,- նշեց իրավապաշտպանը: