Լիբանանի ծովափնյա Ժիբեյլ շրջանում սիրիահայ է զոհվել, հաղորդում է «Արևելքը»:

Աբրահամ Հովակիմի Փիլիպոսյանը զոհվել է շրջանում հնչած կրակոցներից: Հաղորդվում է, որ Լիբանանի 38-ամյա մի քաղաքացի կրակ է բացել փողոցի շների վրա, սակայն փամփուշտը դիպել է Փիլիպոսյանին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է:

Սպանվածի մարմինը տեղափոխվել է «Ալ Մահունաթ» հիվանդանոց, իսկ տեղի ոստիկանությունը հայտարարել է նախնական հետաքննություն անցկացնելու մասին:

Ըստ «Արևելք»-ի աղբյուրի` դեպքը կատարվել է Ժիբեյլի հայկական թաղամասում: