Իմ հայրիկը հենց այսպիսին է: Ժպտերես, գունավոր, սիրով լցված մի անձնավորություն, որի ողջ կյանքի ընթացքում ընտանիքից և հայրենիքից ավելի վեհ արժեք գոյություն չի ունեցել: Իմ հայրիկի նման անկեղծ, արդար, ազնիվ, բարի, կարեկցող, նվիրված մարդ ես դեռևս չեմ ճանաչում: Միգուցե սուբյեկտիվ եմ նայում այս ամենին, բայց նա իրոք իմ համար իդեալական տղամարդու ամենամոտ կերպարն է: Ասում են ընտանիքից շատ բան է կախված.... ու ճիշտ են ասում: Իմ հայրիկը չէր հանդուրժում տանը անգլերեն խոսելը, թույլ չէր տալիս, որպեսզի մենք իրար հետ վատ վերաբերվեինք, հետևում էր մեր դասերին, սննդին և ՄԻՇՏ ժամանակ էր գտնում (չնայած խիստ զբաղված էր) մեզ համար: Առհասարակ իր ցանկացած քայլը հաշվարկված էր, մտածված և բոլորն ուղղված էին դեպի ավելի բարեկեցիկ կյանք ստեղծելուն` և ընտանիքի և հայրենիքի համար:

P.S. առաջին նկարը գցել եմ որովհետև գիտեմ շատերին հետաքրքրում է հայրիկիս մորուքի տակ ինչ կա թաքնված: )))

Էլմոն Եղնուկյանի ֆեյսբուքյան էջից: