Օգոստոսի 20-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 36 շենքի մոտակայքում՝ դույլի մեջ օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: