Վերջին մի երկու տարվա ընթացքում այնքան հոգևորական է կարգալույծ արվել, որ եթե նրանք ուզենան առանձին եկեղեցի կհիմնեն: Գուցե եկել է ժամանակը Նժդեհի ասած նոր ազգային եկեղեցի ստեղծելու համար, որ ժողովրդին ՀՈՏ-ից կվերածի ազգ-բանակի, որն աղոթել չի տա թշնամու համար, որի հոգևորականը սեփական անձը մոռացած աղոթում է Արարչին, որտեղ ժողովրդին ծառայելը բարձր է հոգևոր աստիճան ունենալու գայթակղությունից, որտեղ հոգևորականը սեփականություն չունի, և իր միակ հարստությունը իր տիրապետած գիտություններն են, ինչպես նախկինում քրմերի մոտ, որտեղ աղոթում են հալածվողների համար, օգնում են թույլերին, ոչ թե կոչ են անում ենթարկվել բռնակալներին: Մի խոսքով հսկայական ռեֆորմների դաշտ կա:

Վարդան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: