Մոսկվայի կենտրոնում օգոստոսի 24-ին «Սիթիբանկ»-ի մասնաճյուղը գրաված գործարար Արամ Պետրոսյանի ձերբակալության տեսանյութը հայտնվել է համացանցում:

Lenta.ru-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է կոստյումով տղամարդը, ով 55-60 տարեկան կլինի, և որի պարանոցից սքոչապատ տուփ է կախված, մտնում բանկ: Պատանդներից մեկի հարցին, թե ինչ է նա ուզում, տղամարդը պատասխանում է, որ «եկել է ոչ թե բանկը թալանելու, այլ գրավելու այն»:

Օգոստոսի 24-ին գործարարը YouTube-ում տեսաուղերձ է հրապարակել` ուղղված Վլադիմիր Պուտինին, որով զգուշացրել է, որ մտադիր է «կտրուկ քայլի դիմել` խախտելով ՌԴ Քրեական օրենսգիրքը»:

Տղամարդու խոսքով` վերջերս սնանկացել է, ինչով էլ պայմանավորված պահանջում է ֆիզիկական անձանց սնանկացման ինստիտուտ ստեղծել: