Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության վերաբերյալ հարցին, որ Հայաստանը ԵՏՄ կազմում տնտեսական օգուտներ ու ՀՆԱ-ի 10 տոկոսանոց աճ է ունեցել, շրջանցեց ՀՆԱ-ի 10 տոկոսանոց աճի մասին Պուտինի խոսքը, և ասաց, որ արտահանման ոլորտում աննախադեպ ցուցանիշներ են արձանագրվել: