Շատ են այն ծնողներն, ովքեր մոռանում են, որ լավ կրթությունը կապ չունի դպրոցի գտնվելու վայրի, առավել ևս այսպես կոչված ԷԼԻՏԱՐության հետ: Միշտ եմ ասել՝ լավագույն դպրոցը տանը մոտ գտնվող դպրոցն է, այս տարիների ընթացքում թերևս պետք է բոլորս համոզված լինեինք, որ այսպես կոչված Էլիտար կոչվող դպրոցներն ընդամենը «Էլիտար» էն այնտեղ սովորող հարուստների ու բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներով, այս հանգամանքը կապ չունի կրթության որակի հետ: Փոքր քաղաքների ու հեռավոր գյուղերի դպրոցները շատ հաճախ ավելի բարձր ցուցանիշներ ունեն, իսկ դպրոցի հիմնական առաքելությունը կրթությունն ու ճիշտ դաստիարակությունն է, մնացածն ածանցյալներ են: Հատկապես առաջին դասարան հաճախող բալրիկներ ունեցող ծնողներ ջան, այս տարիքից մի փորձեք երեխաներին ձեր պատկերացրած տաղանդներ դարձնել, ամեն ինչ իր ժամանակին է պետք անել ու առանց շտապելու:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Զոհրաբ Եգանյանը: