Օգոստոսի 30-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արարատ ավտոճանապարհին՝ «Մասիս-Էջմիածին» ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «KIA Sorento» մակնիշի 77 AA 274 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր՝ 1976 թ. ծնված Վ. Հ.-ը տեղում զոհվել է, իսկ 1987 թ. ծնված Մ. Ս.-ը և 1995 թ. ծնված Ս. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Վ. Հ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: