Սեպտեմբերի 1-3-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 4-5-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Սեպտեմբերի 1-3-ը օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա, սեպտեմբերի առաջին տասնօրյակում ջերմաստիճանի անկայունություն կլինի՝ ջերմաստիճանի նվազումներով ու բարձրացումներով, երկրորդ տասնամյակում ջերմաստիճանը կրկին կբարձրանա, իսկ երրորդ տասնօրյակում կայուն կնվազի:

Նա նշեց, որ սեպտեմբերի մեկից մինչև հինգը գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության տակ, մարզերում կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում: Ջերմաստիճանը հինգից յոթ աստիճանով կնվազի սեպտեմբերի մեկից երկուսը: Ջերմաստիճանի անկումը նկատելի կլինի հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին: