ԾՌԵՐԸ՝ ԴԶԵՑԻՆ...

Սասնա ծռերը ամբողջ ազգը մաղի միջով անցկացրին ...

Ինչքա՜ն տականք ջրի երես հանեցին, ինչքա՜ն դիմակներ պատռեցին, ինչքա՜ն փուչիկներ պայթեցրին, ինչքա՜ն «հեղինակություններ» փչացրին, ինչքա՜ն կույսակցություններ թաղանթազերծեցին, ինչքա՜ն մարդկանց «անդորրը» խանգարեցին, ինչքա՜ն հայաստանցիներ Սփյուռքը ճանաչեցին, ու ինչքա՜ն թռածներ Հայաստանն ատեցին...

Ինչքա՜ն մարդ հայացրին, ինչքա՜ն հոգիներ փրկեցին, ինչքա՜ն քնածներ արթնացրին, ինչքա՜ն տղեկներ տղամարդ դարձրին, ինչքա՜ն աղջիկներ հերոս սիրեցին, ինչքա՜ն խռովածներ հայրենիք սիրեցին, ինչքա՜ն ծնողներ ետ ըմբռնեցին, ինչքա՜ն մեղավորներ դարձի բերեցին, ինչքա՜ն ստրուկներ ազատագրվեցին ու վաղվա Հայաստանին զինվորագրվեցին ...

Արմեն Զատիկյանի ֆեյսբուքյան էջից: