Էրեկ գործից դուրս գալուց տեսա` ոնց են էս պաստառները կախում: Ֆիզկուլտի մոտերքը 2 հատ կա. զինվորներ են գրքով, խորհուրդ են տալիս կարդալ: Ինձ անկեղծ դուր չեկավ: Ես ինքս կարդալ շատ եմ սիրում ու կողմ եմ ընթերցանությունը քարոզելուն, բայց.... Էտ անտերը անելուն ձև կա, ի՞նչ կապ ունի դրա հետ զինվորը (չէ՛, ես չեմ ասում, որ զինվորները չեն կարդում, կարդում են, ու շատերը հենց ծառայության տարիներին են սկսում շատ ընթերցել), բայց ինչու՞ զինվորը ինձ պիտի "խորհուրդ տա" կարդալ, ինչու՞ զինվորը պիտի վարկ գովազդի, ընդհանրապես ինչու՞ պիտի զինվորը որևէ բան գովազդի: Օրինակ, հիմա սա գրելիս ինչու՞ ես պիտի համոզված լինեմ, որ ինձ քարկոծողներ կգտնվեն "զինվորով" որևէ բան քննադատելու ու չհավանելու համար: Մի տեսակ ոնց որ ազգային պարանոյա լինի, չէ՞: Պաթոսային բանակա-զինվորա-ռազմապաշտություն, պատեհ-անպատեհ զինվորի կերպարի շահագործում, ադեկվատության սուր դեֆիցիտ...

Հ.Գ. Ու հա՛, շատ ապրեն մեր զինվորները սահմանը պահելու համար:

Հ.Հ.Գ. Բայց ընթերցանության պրոպագանդան մեզ մոտ worry ա, ուղտի պաստառ էին կպցնում, թե բա` մենակ ուղտը կարդալ չի սիրում, մեկ զինվորով են վախացնում... :/

Յուլիաննա Լալաբեկովայի ֆեյսբուքյան էջից: