ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...Այսօր Անդրեաս Ղուկասյանի հացադուլի 33-րդ օրն է: Սրտի աշխատանքը թույլ է, արյան բաղադրության մեջ կյանքի համար վտանգավոր փոփոխություններ կան:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ... սեպտեմբերի 8-ին, հինգշաբթի օրը, ժամը 16:00-ին Արաբկիր համայնքի առաջին ատյանի դատարանում լսվելու է նրա գրավով ազատ արձակման դիմումը: Դատարանի մուտքի մոտ աջակիցների ներկայությունը պարտադիր է, պարտադիր է... Ես անձամբ խոնարհաբար խնդրում եմ ներկա գտնվել: Թախանձագին խնդրում եմ գիտակցել պահի լրջությունը: Անդրեասը այն ՀՀ քաղաքացին է, որի գործունեությունը մինչ այսօր և հետագայում նպաստելու է իրավական երկիր ստեղծելու գործին:

Թամարա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: