Ուղիղ 3 տարի առաջ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը ԵՄ ասոցացումից կտրուկ դեպի Եվրասիական տնտեսական միություն փոխելու մասին:

Ու թեև դա տապալեց Եվրոպայի հետ Ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը, սակայն իշխանությունների կողմից դա հիմնավորվում էր Հայաստանի տնտեսական շահերով ու անվտանգությամբ: