Apple-ը պաշտոնապես ներկայացնում է նոր սերնդի iPhone-ները, ինչպես նաև այլ համակարգեր ու սարքավորումներ, որոնց թվում` նաև Apple Watch-ը:

Business insider-ի փոխանցմամբ` միջոցառումը տեղի ունենում Սան Ֆրանցիսկոյի Բիլ Գրեհեմի անվան բազմաֆունկցիոնալ արենայում:

Ամերիկյան տեխնոլոգիական հսկայի ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է 50 000 iPad-ներ նվիրել դպրոցականներին: