Այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որ սեպտեմբերի 17-ի փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 24-ը: Նախագիծը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ նախորդ անգամ կառավարությունը սեպտեմբերի 12-ը հայտարարեց ոչ աշխատանքային, փոխարենը աշխատանքային հայտարարեց սեպտեմբերի 17-ը՝ հաջորդ շաբաթ օրը: Կիրակի՝ սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օր է և համարվել է ոչ աշխատանքային:

Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են, իսկ դրան նախորդող շաբաթ օրը ընտրական հանձնաժողովի անդամները բազմաթիվ աշխատանքներ ունեն անելու, ապա մի շարք քննարկումների արդյունքում առաջարկվում է աշխատանքային օրը սեպտեմբերի 17-ից տեղափոխել սեպտեմբերի 24: