ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արթուր Դավթյանը պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է հրապարակային խոստանալ, որ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանում անպատժելի մարդիկ դատապարտվելու են օրենքի ողջ խստությամբ, երբ լինի դրա կարիքը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Նման գնահատմամբ մարդկանց ես Հայաստանում չեմ ճանաչում: Նման մարդիկ չկան և չեն լինի, դուք կտեսնեք»: