Ինչպես նշել ենք, Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի երկու հայտարարությամբ. հանձնարարականներ տվեց հարկային և սոցիալական ոլորտների վերաբերյալ:

Անդրադառնալով ՀԾԿՀ-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, նա հանձնարարեց, վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը. «Առաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին: Խոսքը ինչին է վերաբերում. մաքսիմում նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինը ի հաշիվ այլ սպառողների»:

Բացի այդ, վարչապետը հանձնարարեց ապահովել առանձին սակագին բիզնեսի որոշ ճյուղերի՝ գյուղատնտեսության ու վերամշակող արտադրության համար, և այս ամենը` ոչ ի հաշիվ բյուջեի: