Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստին։ Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպվող մի շարք գագաթաժողովների։

Նյու Յորքում նախատեսված են նրա հանդիպումները տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ելույթներ կունենա ամերիկյան մի շարք հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում։