Մեր սուպերմարկետները բառացիորեն թալանում են մեզ՝ սպառողներիս: Այսօր սուպերմարկետներից մեկից երեխաների համար գնեցի երեք հատ յոգուրտ: Առաջին անգամ ես սուպերմարկետից գնեցի ընդամենը մեկ ապրանքատեսակ և դուրս եկա: Յոգուրտ ,,нежный,, -ի գնպիտակի վրա գրված էր 400 դրամ, բայց երբ մոտեցա դրմարկղին այն դարձավ 420 դրամ: Բնականաբար չէի կարող թույլ տալ, որ ինձ խաբեն, բարձրաձայնեցի, ինձ սկզբում ասեցին, որ ես խառնել եմ գները, չալարեցի հետ գնացի և ցուցափեղկում փակցված գնապիտակը բերեցի, որտեղ կոդերով, ապրանքի անվանումով գրված էր ապրանքի գինը: Հիմա էլ դրամարկղում ինձ պատասխանեցին, որ ապրանքը թանկացել է , և իրենք չեն հասցրել փոխել գնապիտակը: Վաղը նորից եմ գնալու...

Կիլիկիա Հայաստանի ֆեյսբուքյան էջից: