ՀՀ վարչապետի արդեն նախկին օգնական Աննա Գևորգյանը, ով Կարեն Կարապետյանի հրամանով ազատվել է աշխատանքից, Facebook-ի իր էջում նրան հասցեագրված գրառում է արել:

Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Աննա Գևորգյանը, ով երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով ազատվել է աշխատանքից, Facebook-ի իր էջում նրան հասցեագրված հետևյալ գրառումն է արել.

«Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար. Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։

Եվ ես էլ Ձեզ եմ, պարոն նախկին քաղաքապետ, լավ տրամադրություն մաղթում»: