Անկախությունը կուշտ ու սովածի բան չէ... Լույսը դեռ չբացված շատերը կսկսեն՝ օ~ Հայաստանս... Օ~ ազատս... անկախս... O~ շնորհավո՛ր Հայաստանս... Հայաստան ջա~նս... մեռնեմ, քրքրվեմ քու համար... Հայաստան ջանին հաճոյանալ պետք չի, երկիրը լավ գիտի, ով է իր մշտական քաղաքացին ու տերը՝ հայրենասերը... Զուր տեղը բառեր դուրս մի տվեք օդ... օդը բավականին ախտոտված է շատերիդ ներկայությամբ, այնպես որ Հայաստան անունը տալուց, հիշե՛ք, որ երկիրը դա գոյություն է՝ ապրում, մարդն է երկիրը, ով կամ կոչնչացնի այն, կամ կշենացնի... Զուր տեղը հայրենիք բառը մի օգտագործեք, այն դեպքում, երբ տերը չդարձաք երկրի ու նրա ձեռք բերած անկախության... Երկիրը թողեցիք ոհմակին, որ հոշոտի՝ հոշոտե՛ց..

Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից: