Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 39 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: