Այսօր Կրեմլում ՌԴ նախագահ Վ.Պուտինը հերթական պարգևներն են հանձնում ռուսաստանյան հայտնի "դեմքերին"...Պարգևատրվողների մեջ էր նաև ՌԴ Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ֆյուրեր,հայտնի հայատյաց Վ.Ժիրինովսկին,որը վերջերս իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր,որ թքած ունի Հայաստանի վրա...Երբ ՌԴ նախագահ Վ.Պուտինը Ժիրինովսկուն հանձնեց "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար " երկրորդ աստիճանի շքանշանը,վերջինս մոտեցավ ամբիոնին և ի տարբերություն մյուս պարգևատրվողների,մեջբերեց Ռուսաստանի կայսրության օրհներգից`"Боже, царя храни" մի հատված,այն ձոնելով Վ.Պուտինին...

Այս պարգևը օդիոզ այդ քաղաքական գործիչը պետք է ստանար դեռ ապրիլին,սակայն դրան պանգարեցին Պետդումայի ընտրությունները,որտեղ Ժիրինոսսկին հանդես էր գալու ընդդիմադիր դիրքերից և խիստ քննադատության էր ենթարկելու Պուտինի վաչակարգը...Սեպտեմբերի 18-ին ՌԴ-ում տեղի ունեցած օրենսդիր մարմնի ընտրություններից հետո,որում Ժիրինովսկու կուսակցությունը երկրորդ տեղը զբաղեցրեց,Պուտինը գտավ,որ արդեն կարելի է բացահայտել,թե ով է Ժիրինովսկին...Նա ընդամենը Պուտինի գրպանային ընդդիմությունն է...Այսօր նա դրա համար ստացավ իր պարգևը...

Հ.Գ.Պարզվեց,որ Գյումրիում ևս կան քաղաքական գործիչներ,որոնք ընդօրինակում են Պուտինին՝պահում են կեղծ-ընդդիմադիրների և ստեղծում նրանց համար ֆեյք-կուսակցություններ...Սակայն եթե 150 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանում այդ ֆոկուսը անցնում է,ապա 75-80 հազար բնակչություն ունեցող Գյումրիում այն շատ արագ բացահայտվում է...Համ էլ պետք է ընդունենք,որ Ժիրինովսկին շատ պատրաստված և գրագետ հռետոր է,իսկ մեր քաղաքի ֆեյք-ընդդիմադիրներն ընդամենը արագախոս դիլետանտ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: