«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության այլևս նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչև պաշտոնանկությունը բավական թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայի Արամի 48 հասցեում գտնվող էլիտար շենքում: Այս հասցեի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է հազար յոթ հարյուր դոլարից: Իսկ մեկ բնակարանի միջին արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար:

Ուշագրավ է նաև այն, որ Սերգո Կարապետյանի գնած բնակարանը թարմ և հիմնովին վերանորոգված է եղել, սակայն այն գնելուց անմիջապես հետո կապիտալ վերանորոգում է նախաձեռնել: Նախկին նախարարի՝ 13-րդ հարկում գտնվող բնակարանում ներկայումս վերանորոգման աշխատանքները դեռևս շարունակվում են:

«Ժողովուրդ»-ը փորձեց վերը նշված տեղեկությունները ճշտել նախկին նախարարի որդուց` Վաչագան Կարապետյանից: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց նոր բնակարան գնելու հանգամանքը` ասելով, որ մինչ այդ իրենք ինչ-որ այլ գույք են օտարել և նոր բնակարան գնել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: