Ալեքսան Հարությունյանի նշանակումը Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում` հիմք է տալիս մտածելու, որ նոր կառավարությունը վարագույր է Նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին փոխանցելու համար: Հայտնվելով աննախադեպ ճգնաժամի մեջ` հայկական քրեական օլիգարխիան ուղիներ է փնտրում կուտակած անօրինական հարստությունը փրկելու նպատակով:

Հայաստանում սահմանադրական կարգ հաստատելու եւ ժողովրդի կյանքը բարելավելու համար պայքարող գործիչներն արդեն այսօր պետք է պատրաստ լինեն համախմբելու ուժերը, որպեսզի արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում թույլ չտան մեր երկիրը տապալող ուժերի վերարտադրությունը:

Անդրիաս Ղուկասյան