ՀՀ Ազգային ժողովը 79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց Հարկային օրենսգիրքը 2-րդ ընթերցմամբ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այն քվեարկության դրեց, չնայած ԱԺ բազմաթիվ պատգամավորներ հորդորում էին հետաձգել Հարկային նոր օրենսգրքի նախագիծը՝ մատնանշելով, որ դրա քննարկումն անցել է դատարկ դահլիճում, արագացված ռեժիմով:

Գալուստ Սահակյանն առարկեց՝ ասելով, որ 1-ից 2-րդ ընթերցում այն բազմաթիվ փոփոխություններ ներառելով՝ լիարժեքորեն քննարկվել է: