Պետք է ստեղծել ենթակառուցվածքներ և մեր պատմամշակութային հուշարձանները ներառել զբոսաշրջության ծրագրերի մեջ, որպեսզի հասու լինեն համայն աշխարհին, ինչպես նաև գիտական ժողովներ, աստվածբանական հավաքներ կազմակերպել: Մենք ունենք աշխարհում ամենամեծ հարստությունը՝ 4-րդ դարի եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, որոնք պետք է ի ցույց դնել ամբողջ աշխարհին և նաև դրանով ներկայացնել մեր հայրենիքը: