Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր կողմ քվեարկեց ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններին վերաբերող օրինագծին։

Կողմ քվեարկեց 76, դեմ՝ 10, ձեռնպահ` 6 պատգամավոր:

Հիշեցնենք, որ օրինագծով Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, իսկ Քաղաքաշինության նախարարությունը վերացվում է։