Սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի վաշինգոտնյան գրասենյակի ղեկավար Բրայան Արդունիի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցներին է ներկայացրել Միացյալ Նահանգներ իր այցելության և ունեցած հանդիպումների արդյունքները։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի գործունեության և առաջիկա ծրագրերի շուրջ։զ