Հալեպում հրթիռակոծությունները շարունակվում են: Այսօր վաղ առավոտից զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերն են եղել:

Ինչպես տեղեկանում ենք «Գանձասարից», օրվա երկրորդ կեսին Վիլլաներ թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարաններից մեկի վրա նույնպես հրթիռներ են նետվել: Կա 5 զոհ և 8 վիրավոր: