Քանի որ ադրբեջանական հաքերները թարազուից ընկել են ու հերթով կոտրում են հայկական Ֆեյսբուքյան պրոֆիլներ, կարճ գրեմ, թե ոնց չհայտնվել վատ վիճակում․

ա․ Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարղ է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։ Եթե ինչոր բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։

Անծանոթ ափփլիքեյշններ մի տեղադրեք։ Դրանք առանց ձեզ ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ ափփերը անջատեք։

բ․ Ընդանրապես ուշադիր եղեք՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալ

Իսկ հիմա պաշտպանենք կոնկրետ ձեր պրոֆիլը․

1․ Նորմալ մեյլի վրա կցեք պրոֆիլը։ Ամենալավը Gmail. Լավ կանեք ևս մեկ մեյլ նշեք որպես այլընտրանքային

2. Մեյլի և Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն

3. Գնում ենք ՖԲ settings>>mobile և ավելացնում ենք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։

4. Հիմա, գնում ենք ՖԲ անվտանգության բաջին։ Դա արվում է վերևի աջ անկյունից ֊ settings֊ից։ Կամ, ավելի հեշտ՝ սեխմում եք այս հղումը

Միացնում ենք Login notifications - սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե ինչոր մեկը ուրիշսրքից կմտնի, լոգին կլինի ձեր պրոֆիլը, դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms, թե email։ Հաշվի առեք, որ sms֊ները ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։

Հիմա ամենակարևորը․ դուք կարող եք միացնել Two-factor authentication , որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ ձեր գաղտնաբառը, նա չի կարող մտնել ձեր պրոֆիլը առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելուց գաղտնաբառը մուտքագրելուց հետո դուք պետք է նաև մուտքագրեք հատուկ կոդ։

Եթե դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա միացնում եք Gode Generator, և հավելվածը ինքը կես րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։

Կա նաև սրա sms-ով տարբերակը, բայց սա միշտ չէ նորմալ աշխատում, բացի դրանից արդեն կան սրա հաք անելու օրինակներ։

Բացի դրանից,կարող եք սեխմել Get codes և ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ Սա պետք կգա, եթե հանկարծ հեռախոսը վարի գնաց։ Եթե ծանոթ և վստահելի սարք է, կարող եք նշել, որ էլ չհարցնի։

Հասկանալլի է, որ այս ամենը պետք է միասին անել։ Առանձին֊առանձին լրիվ ուրիշ էֆեկտ կտա, և կարող է չապահովել լավ անվտանգությունը։

Իսկ եթե ձեզ արդեն կոտրել են, և այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք այս հղումը և հետևեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրուսով սկան արեք, եթե ձեր բախտը չի բերել և դուք Windows եք օգտագործում :)

Սամվել Մարտիրոսյանի բլոգից