Արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի նաև առաջիկա 5 օրերին: Միայն վաղը կնկատվի թույլ ամպամածություն, որը սակայն չի ազդի բարձր ջերմային ֆոնի վրա: Մյուս օրերին հանրապետության բոլոր մարզերում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ: Ամենատաք օրերը կլինեն հոկտեմբերի 6-9-ին, երբ Սյունիքի հովտային գոտում ջերմաստիճանը առանձին հատվածներում կհասնի +30, Արարատյան դաշտում և Երևանում +28...+29: Օդի ջերմաստիճանը բարձր կլինի նաև լեռնային մարզերում, Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ցերեկային ժամերին սպասվում է +20...+25 աստիճան տաքություն:

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից: