Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակից բռնել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: