Հուսամ, բավարար չափով, որովհետև պահանջներ կային իշխանության մոտ, որ փոփոխություններ լինեին: Հնարավոր է այդ պահանջները զորավոր պահանջներ էին, ըստ երևույթին, փոփոխություններն անհրաժեշտ էին և եղան: Վստահ չեմ՝ այդ փոփոխությունների արդյունքները իմաստալից կլինե՞ն արդյոք: Բայց գոնե այս պահին քայլեր են արվում իշխանության կողմից, ես կարծում եմ, որ որոշ չափով ճնշում բանեցվեց իշխանության վրա, որ գոնե տնտեսական բլոկի վրա և ընդհանուր ժողովրդի իրավիճակի վրա որոշ քայլեր պետք է անդրադարձ ստանան: