Հոկտեմբերի 2-ին մեր հանրապետության մի քանի մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ,այդ թվում նաև Գյումրու ավագանու ընտրություններ,որն իր շարքերից պետք է իբրև թե ընտրեր քաղաքպետ,իսկ Վրաստանում էլ երեկ տեղի ունեցան օրենսդիր մարմնի,այսինքն պառլամենտի ընտրությունները...Վրացական օրենսդիր մարմնի ընտրությունները անցկացվում են և՛համամասնական,և՛ մեծամասնական ընտրակարգով...Արդյունքում պարզվեց,որ մեծամասնական ընտրատարածքների ՄԵԾ մասում անցկացվելու է երկրորդ փուլ,քանի որ Վրաստանում պատգամավորը պետք է ստանա իր ընտրատարածքում ընտրությանը մասնակցած ընտրողների ձայների 50%+1 ձայնը,որպեսզի ներկայացնի ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԻ շահերը օրենսդիր մարմնում...
Զարմանալի միամիտ ազգ են այս վրացիները և հատկապես միլիարդատեր Իվանիշվիլին...Չեն սիրում մեր "օրենք գրողներից" աճպարարություն սովորել...Օրինակ՝թե ինչպես պարտված թեկնածուին շնորհել հաղթանակ ու այդ լկտիությունը բացատրել օրենքով...Իվանիշվիլին պատրաստ է երկրորդ փուլ անցկացնել նույնիսկ այն դեպքում,երբ իր կուսակիցը հավաքել է 49,9%...Իսկ մեզ մոտ քաղաքապետ կարելի է ընտրվել 34%-ով...Հետո էլ բոնուսներով և սուպերբոնուսներով հաղթանակ շնորհել և փորձել համոզել չհամոզվող հասարակությանը,որ նա՝պարտված թեկնածուն հաղթել է...
Մի բանում նախանձում եմ վրացիներին.նրանք չունեն սեփական ժողովրդին չհարգող "օրենքներ" գրողներ...Գոնե ձևական կողմը պահպանում են՝50%+1 ձայն,որ հաղթանակած թեկնածուն էլ իրեն հաղթող զգա...

ԳԱգիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: