Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, աշխատանքային այցով՝ Հայաստան՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնում է «Սպուտնիկ» գործակալությունը, նախատեսվող այցերի մանրամասները նախագահը քննարկել է արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սապար Իսակովի հետ: