Սյունիքի նախկին մարզպետի դուստրը` Սվետլանա Խաչատրյանը, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով անցած շաբաթ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանն, և ստրկամիտ ու տգետ անվանել բոլոր այն անձանց, ովքեր ոգևորվել են այդ հանգամանքից:

Սվետլանա Խաչատրյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ցավում եմ, որ ազգս այսքան ստրկամիտ է: Գոյության գրեթե ողջ ընթացքում ենթական է եղել ինչ-որ մեկին, ու հիմա էլ ողջ ազգի մեջ մի մարդ չկա, որ կանգնի երկրի գլխին...: 20 տարի է մեզ ղեկավարում են մի փոքր տարածքի մի քանի կիսագրագետ, որոնց ղարաբաղցի են ասում, որի անկախությունն անգամ մենք չենք ճանաչում: Ու միակ մարզը, որ արժանապատիվ ապրում ու ղեկավարվում էր հենց արժանապատիվ Սյունեցու կողմից, մի տգետ, կասկածելի երևանցի են նշանակել, որ էդ սուրբ տարածքն ապականի»:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 6-ին: Նրա պաշտոնանկությունը հասարակության կողմից բուռն ողջունվեց: