Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի ժամանի Երևան՝ մրսածության պատճառով: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ակորդի Այդոս Ուկիբայը, գրում է informburo.kz-ն:

Ուկիբայը նշել է, որ նախագահի առողջական վիճակի առնչությամբ չեղյալ է հայտարարվել նրա մասնակցությունը միջազգային միջոցառումներին: Երևանում նրան կփոխարինի վարչապետ Բակիտժան Սագինտաևը:

«Նազարբաևը մրսածության հետ կապված պլանային բուժում է անցնում, ընդհանուր առմամբ, առողջական վիճակը ոչ մի անհանգստություն չի առաջացնում»,- հայտնել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պետք է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամաներ հոկտեմբերի 13-ին: