«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Վանաձորում ակնկալում էինք ոչ թե 19, այլ ավելի շատ ձայն», հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«ՉԻ» – Այս հայտարարությունը հիմնովին փոխում է Վանաձորի «ներքաղաքական կյանքի» օրակարգը։ Փաստորեն եթե մինչև հիմա միայն ընդդիմադիր երեք ուժերն էին փնտրում իրենց միջի չորս դավաճաններին, հիմա արդեն ՀՀԿ-ն էլ իր հերթին է միացել փնտրտուքին։ Սրանք երևի փնտրում են նրանց, ովքեր փողի կամ ճնշումների ազդեցության տակ խոստացել էին իրենց ձայնը տալ ՀՀԿ-ական թեկնածուին, բայց չեն տվել:

Համաձայնվեք՝ իսկապես տհաճ միջադեպ է։ Ասենք՝ ՀՀԿ-ն ավագանու «ընդդիմադիր» ներկայացուցիչներից ութ հոգու փող էր տվել, բայց օգտվելով քվեարկության գաղտնիությունից՝ սրանցից միայն չորսն են մատուցել խոստացած ծառայությունը։ Կամ ենթադրենք՝ իշխանությունները ոչ թե փող էին տվել, այլ խոստացել, ասենք, ջարդել իրենց թեկնածուին ձայն չտվողների գլուխները: Հիմա ի՞նչ իմանա, թե հատկապես ում գլուխը պիտի ջարդեն:

Մի խոսքով՝ ժամանակները փոխվել են։ Ոչ մեկին վստահել չի կարելի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: