Այսօր՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, Վլադիկավկազ քաղաքի մոտ Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: 

Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 52 մարդ, որոնցից առնվազն 5-ը մահացել են, այդ թվում՝ վարորդը, 20-ից ավելի մարդ տեղափոխվել է Վլադիկավկազ քաղաքի կլինիկական հիվանդանոց: