«Հրապարակ» թերթը գրում է.

«Չեմ մտնելու քաղաքական դաշտ, կենտրոնանալու եմ ՀԱՕԿ-ի և ՄՕԿ-ի վրա, փորձելու եմ դառնալ ՄՕԿ-ի ղեկավար խորհրդի անդամ՝ մտերիմներին ասել է Գագիկ Ծառուկյանը, նաև հասկացնելով, որ քաղաքական դաշտ վերադառնալու համար ոչ թե «մասսաների խնդրանքին», այլ «նախագահ ջան»-ի խոսքին է սպասում: Իսկ նախագահը դեռ ոչինչ «չի ասել»,- տեղեկացնում են մեր աղբյուրները:

Ընդ որում, Ծառուկյանը շեշտել է նաև, որ իր և նախագահի հարաբերություններն աննախադեպ ջերմ են. «Եթե առաջ արանքում լիքը մարդ կար, հիմա շփվում ենք ուղղակի, ու ոչ մեկը չի խանգարում»:

Ի դեպ, որքան էլ ԲՀԿ-ն թե քաղաքական, թե ֆինանսական առումով «կարոտում» է Գագիկ Կոլյայիչին, Հովիկ Արգամիչի և Կոլյայիչի հարաբերությունները միանշանակ չեն: Դեռ խորհրդի հայտնի նիստից հետո խնամիներն ընդհարվել էին, և Ծառուկյանն ուլտիմատումի նման մի բան էր ներկայացրել Հովիկ Աբրահամյանին. կամ ինձ հետ ես ու դիմում ես գրում վարչապետի պաշտոնից, կամ իրենց հետ ես:

Հովիկ Աբրահամյանն ասել էր` չէ: «Ես հո Գագիկ Ջհանգիրյանը չէի՞, որ վեր կենայի-գնայի Տեր-Պետրոսյանի միտինգին»,- բացատրել էր նա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: