Վլադիկավկազ-Բեսլան մայրուղու վրա ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 5 զոհերն էլ ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է Օսետիայի առողջապահության նախարար Միխայիլ Ռաթմանովը: 

Բացի այս, ավտովթարի հետևանքով տուժածներին Հայաստան կտեղափոխեն օդանավով: 

Հիշեցնենք, որ բացի 5 զոհերից կան նաև տասնյակ վիրավորներ, որոնցից 4-ը երեխաներ են: