«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններից հետո իշխող Հանրապետականի ներսում «ռազբորկաներ» են սկսվել, թե ինչու ձախողեցին: և կոնկրետ շրջանակներում արդեն որոշվել է, որ այդ կուսակցության քարոզչության պատասխանատուները պետք է փոխվեն:

Նշենք, որ վերջին երկու տարիներին ՀՀԿ-ի քարոզչությունը «տնօրինում» են այդ կուսակցության, այսպես կոչված, հնաբնակների վստահությունը վայելող երիտհանրապետականները: Այս տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ակնհայտ է դարձել, որ քարոզչության համար հատկացված գումարները նրանք, մեղմ ասած, արդյունավետ չեն ծախսել:

Ավելին` իշխանական լրատվամիջոցները ՀՀԿ-ի թեկնածուներից (օրինակ՝ Վանաձորի թեկնածուի թիմից) գումարներ են պահանջել` հարցազրույցներ տեղադրելու համար: Լուրջ կասկածներ կան, որ եթե պատասխանատուները չփոխվեն, ապա նրանք կտապալեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որի ժամանակ արդեն հարյուրավոր միլիոն դրամներ կհատկացվեն քարոզչության համար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: